Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը խոստովանել Է, որ իրեն դուր Է գալիս Սպիտակ տանն ապրելը

Թրամփը խոստովանել Է, որ իրեն դուր Է գալիս Սպիտակ տանն ապրելը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել Է, որ իրեն դուր Է գալիս Սպիտակ տանն ապրելը, բայց որոշ ժամանակ Է պահանջվել նախագահի կարգավիճակին ընտելանալու համար: Այս մասին նա հայտնել Է Fox News հեռուստաալիքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես ինձ հարմարավետ եմ ձգում: Ինձ որոշ ժամանակ պահանջվեց:

Դուք գիտեք, դա մի տեսակ անհավանական Է: Դուք ասում եք. «Դուք Միացյալ Նահանգների նախագահն եք», իսկ ես ասում են. «Վա՜ու»: Եվ դրան վարժվելու համար ժամանակ Է պետք»,- ասել Է Թրամփը: Նա գովել Է հռչակավոր Ձվաձեւ առանձնասենյակը, որտեղ աշխատում Է:

Թրամփի կարծիքով՝ աշխարհում նման ոչ մի բան չկա: Դոնալդ Թրամփը պատմել Է, որ աշխատում Է փայտե սեղանի առջեւ, որը պատրաստված Է տակավին 1880 թվականին: «Այդ սեղանից օգտվել են որոշ մարդիկ, որոնց ես հարգում եմ»,- ասել Է ԱՄՆ-ի նախագահը: Թրամփը նաեւ իրեն ամենաբարձր գնահատականն Է դրել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ունեցած նվաճումների համար: Նրա կարծիքով՝ ներկայում ամերիկյան տնտեսությունն ավելի լավ վիճակում Է, քան երբեւԷ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]