Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Գավառի թատրոնի վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Գավառի թատրոնի վերանորոգված շենքի բացման 
հանդիսավոր արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցավ Լևոն Քալանթարյանի անվան դրամատիկական թատրոնի՝ ամբողջությամբ վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, թատրոնի նոր շենքի բացման արարողությանը մասնակցեց նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Իր ելույթում Փաշինյանն ընդգծեց, որ կառավարությունը հնարավորություններ է ստեղծում, որպեսզի մեր երկրում թատրոնների, թանգարանների, համերգասրահների հաճախելիությունն ավելանա: Նիկոլ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Գավառի թատրոնը հանդիսատեսի պակաս չի ունենա:

«Ես համոզված եմ, որ մարզպետարանը, քաղաքապետարանը կկազմակերպեն, որ Գեղարքունիքի մարզի բոլոր աշակերտները մի տարվա ընթացքում անպայման մի այց ունենան այս թատրոն: Հույս ունեմ, որ թատրոնի անձնակազմը պատշաճ մակարդակի ներկայացումներ կկազմակերպի, որպեսզի երեխաները սիրով գան այստեղ: Իհարկե, դա պարտադրանքով չի կարելի անել: Թատրոնը պիտի այնպիսի ներկայացումներով հանդես գա, որ երեխաները հերթ կանգնեն, թե ով ավելի շուտ այդ ներկայացումները կնայի: Բոլորիդ շնորհավորում եմ այս փառահեղ իրադարձության կապակցությամբ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնաքկատարը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի և կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի  ուղեկցությամբ շրջայց կատարեց թատրոնի նոր շենքում, ծանոթացավ պայմաններին, շփվեց թատրոնի անձնակազմի հետ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]