Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փորձելու է առավելագույն ներգրավվածություն ունենալ խորհրդարանում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փորձելու է առավելագույն 
ներգրավվածություն ունենալ խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա  ընտրությունների արդյունքում փորձելու է առավելագույն ներգրավվածություն  ունենալ խորհրդարանում: Սակայն ժողովուրդը կորոշի, թե ինչ տեղ են ունենալու ԱԺ-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ճեպազրույցում այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«Այս փուլում տարբեր քաղաքական ուժեր հնարավորություն են ունեցել հրապարակելու, որ ընտրությունների արդյունքում երրորդ, երկրորդ կամ առաջին տեղ զբաղեցնելու հավակնություններ ունեն: Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փորձելու է առավելագույն ներգրավվածություն ունենալ խորհրդարանում: Կարծում ենք, որ մեր առաջարկած ծրագրային մոտեցումները մեր երկրում պետք է իրականություն դառնան: Եվ մեր կուսակցությունում, ցուցակում ներգրավված կադրային ներուժի նպաստը Հայաստանին բերելը շատ կարևոր կլինի: Եվ պատճառով այս քարոզարշավում փորձելու ենք լավագույնս ներկայացնել իրենց կադրային ներուժը, ծրագրային դրույթները»,-ասաց Էնֆիաջյանն ու շեշտեց. «Իսկ թե որ տեղում կլինեն և ինչ քվե կստանան, կորոշի միայն ժողովուրդը»:

Հարցին, թե ի սկզբանե նպատակադրում չունե՞ն ընդդիմություն դառնալու, նա պատասխանեց՝ գնում են ընտրությունների, իրենց ծրագրերը, ներկայացնելու, ժողովուրդն է որոշելու, թե ով ինչ մասնակցություն կունենա քաղաքական դաշտում:

Էնֆիաջյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է 4-րդ ընտրատարածքում, որը ներառում է Կենտրոն, Էրեբունի, Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am