Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցում անհամբեր սպասում են նոր շենքի կառուցմանը

Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցում անհամբեր սպասում են նոր շենքի կառուցմանը

ԳԱՎԱՌ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը խիստ վթարային է, որտեղ սովորող 515 աշակերտները դասերը դեռ անցկացնում են անբարվոք պայմաններում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ դպրոցական նոր շենքի կառուցման մասին այստեղ խոսք է գնում մի քանի տարի, սակայն շինարարության մեկնարկի ժամկետները դեռ հստակեցված չեն:

Դպրոցում ստեղծված ծանր իրավիճակին վերջերս տեղում ծանոթացավ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Դպրոցը կառուցվել է նախորդ դարի 50-ական թվականներին եւ գտնվում է խիստ վթարային վիճակում: Աշակերտների թիվը տարեցտարի ավելանում է, իսկ նման պայմաններում օրավուր ավելի է դժվարանում մեր աշխատանքը: Դասերն անցկացնում ենք երկհերթ, միշտ մտավախության մեջ: Արդեն երկար տարիներ սպասում ենք նոր դպրոցի կառուցման աշխատանքների մեկնարկին, ինչի մասին պատկան մարմինների նախկին ղեկավարները շատ խոստումներ են տվել, սակայն մինչ հիմա ունենք այն, ինչ տեսնում եք:

Բայց նույնիսկ այս պայմաններում մեր մանկավարժները նվիրումով սերունդ են կրթում»,-իրավիճակը ներկայացրեց դպրոցի տնօրեն Մանվել Սաֆարյանը: Պատասխանելով դպրոցի տնօրենի եւ մանկավարժների մտահոգությանը՝ Գնել Սանոսյանը վստահեցրեց, որ կարվի հնարավորը, որպեսզի օր առաջ խնդիրը ստանա իր տրամաբանական լուծումը: «Մենք անպայման ելք կգտնենք խնդրի լուծման համար: Այս դպրոցի շենքի կառուցումը մեզ համար առաջնային կարեւորության հարցերից է, եւ ես վստահեցնում եմ ձեզ, որ դուք կունենաք նոր մասնաշենք, կաշխատեք լիովին նորացված պայմաններում»,-ասաց Գնել Սանոսյանը:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների մեկնարկի դեպքում, որն ամենայն հավանականությամբ կարող է կայանալ 2019 թվականից, դպրոցը ժամանակավորապես կտեղափոխվի մշակույթի տան տարածք, իսկ թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը կքանդվի և նույն տեղում կկառուցվի հիմքից:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]