1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գործարարները շահագրգռված են տեսնել հակակոռուպցիոն պայքարի արդյունքները. Արտակ Զեյնալյան

Գործարարները շահագրգռված են տեսնել հակակոռուպցիոն պայքարի արդյունքները. 
Արտակ Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի քաղաքացիները դուրս եկան փողոց իրականացնելու իրենց երազանքը՝ ունենալ երկիր, որտեղ կնյութականացվեն իրավունքի գերակայությունը, ժողովրդավարությունը, մարդու, բիզնեսի իրավունքների պաշտպանությունը: Երևանում անցկացվող «Մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում» թեմայով համաժողովի ժամանակ իր ելույթում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

«Ունենալ երկիր, որտեղ յուրաքանչյուրը կարող է ազատ զբաղվել տնտեսական գործունեությամբ, շուկայական տնտեսության կանոնների պահպանմամբ՝ իրական ազատ տնտեսական մրցակցային պայմաններում: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, դրանից հետո եղած իրադարձությունները պետք է որակել աննախադեպ ու պատմական: Կարծում եմ, որ բիզնեսն այն հիմնական շահողներից է, որոնց վրա պետք է անմիջականորեն անդրադառնան հեղափոխության պտուղները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արտակ Զեյնալյանը:

Այս առումով, որպես կարևոր քայլ, ըստ Արտակ Զեյնալյանի, անհրաժեշտ է հաղթանակած հեղափոխությունը վերածել ինստիտուցիոնալ բարեփոխումների, ինչն առաջիկա ընտրություններից հետո նոր թափ կհաղորդի: Նրա խոսքով, խիստ անհրաժեշտ է, որ լինի հանրության, հատկապես, գործարար հանրության շարունակական ընդգրկումը փոփոխությունների համակարգի վերակառուցման մեջ: Արտակ Զեյնալյանը նշեց, որ հեղափոխության ընթացքում օգտագործված մարտավարական գործիքներն անհրաժեշտ է օգտագործել նաև բարեփոխումներ իրականացնելիս, այդ թվում, պարզ և հասկանալի նպատակների սահմանում կոնկրետ ժամկետներում, հասարակության լայն ընդգրկում շարունակվող հեղափոխության մեջ՝ հստակ ձևակերպված կարճաժամկետ և ռազմավարական առաջադրանքներով:

«Թեև առաջնայնորեն խոսվում է պետական համակարգում կոռուպցիայի և դրա դրսևորումների մասին, սակայն մասնավոր բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկերը ևս առկա են: Բիզնեսը հակակոռուպցիոն պայքարում հանդես է գալիս երկու դերակատարմամբ: Նախ, ինչպես նշեցի, բիզնեսը հակակոռուպցիոն պայքարի հիմնական շահառուներից է, և  գործարարները շահագրգիռ են տեսնել հակակոռուպցիոն պայքարի արդյունքները՝ կոռուպցիայից ազատ տնտեսական միջավայր, իրական ազատ տնտեսական մրցակցություն: Բայց բիզնեսն ունի ևս մեկ կարևոր դերակատարում՝ ապահովել իր ներքին բարեվարքության և հակակոռուպցիոն համակարգի կենսունակությունն ու արդյունավետությունը»,-ասաց Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝ տնտեսական ընկերությունները ոչ միայն պետք է հնարավորություն ունենան գործելու կոռուպցիայից զերծ միջավայրում, այլև պետք է ապահովեն կոռուպցիոն երևույթների բացառումն իրենց ներքին միջավայրում:

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում ոլորտին վերաբերող խնդիրների լուծման, բիզնես միջավայրը բարելավելու համար: Իրականացված աշխատանքների արդյունքում, Համաշխարհային բանկի 2018 թվականի գործունեությամբ զբաղվելու զեկույցով, բիզնես սկսելու ցուցանիշով Հայաստանն ամբողջ աշխարհում հայտնվեց լավագույն տասնյակում (8-րդ տեղ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]