Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով Գվատեմալայում տարահանում են հայտարարել

Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով Գվատեմալայում տարահանում են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գվատեմալայի իշխանությունները տարահանում են հայտարարել Ֆուեգո հրաբխի անմիջական մերձակայքում գտնվող շրջաններում, որը վերջին 24 ժամվա ընթացքում վտանգավոր կերպով ակտիվացել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 19-ին հայտնել Է Associated Press լրատավական գործակալությունը:

Ութ բնակավայրերի բնակիչների, որտեղ ընդհանուր առմամբ շուրջ երկու հազար մարդ Է բնակվում, հաստատակամորեն խորհուրդ են տվել մեկնել անվտանգ վայրեր: Տեղական իշխանությունները տարահանման վերաբերյալ որոշում կկայացնեն ինքնուրույն, սակայն արդեն հայտնի Է, որ առնվազն երեք համայնքներ որոշել են հեռանալ իրենց տներից: Ֆուեգոն, որն ամենաակտիվ հրաբուխներից մեկն Է Կենտրոնական Ամերիկայում, սկսել Է ակտիվորեն ժայթքել նոյեմբերի 18-ին: Նախորդ հուժկու ժայթքումը եղել Է հուլիսին, այն ժամանակ դրա զոհ դարձավ գրեթե 200 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]