ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնում է Թուրքիա
11:36, 19 Նոյեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա աշխատանքային այցով նոյեմբերի 19-ին մեկնում է Թուրքիա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Տեղեկության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ Ստամբուլում մասնակցելու է «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարական աշխատանքների ավարտին նվիրված տեսակոնֆերանսին:
Այցի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության նախագահը հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկվելու են ռուս-թուրքական հարաբերությունների և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված մի շարք հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում