Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլն Աստանայում կկայանա նոյեմբերի 28 – 29-ին

Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլն Աստանայում կկայանա նոյեմբերի 28 – 29-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական հիմնախնդրի կարգավորման շուրջ հերթական՝ տասնմեկերորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 28 – 29-ին Ղազախստանի մայրաքաղաքում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության արտգործնախարարության ղեկավար Կայրատ Աբդռահմանովը: «Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները՝ Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիայի Հանրապետությունը, Իրանը, համաձայնության են եկել Աստանայի գործընթացի շրջանակներում Սիրիային նվիրված բարձր մակարդակի հերթական տասնեմեկերորդ միջազգային հանդիպումը նոյեմբերի 28 – 29-ը Ղազախստանի մայրաքաղաքում անցկացնելու շուրջը»,- նոյեմբերի 19-ին լրագրողներին ասել Է նա Աստանայում:

Ղազախստանի ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ ՄԱԿ-ի եւ Հորդանանի ներկայացուցիչները որպես դիտորդներ են հրավիրված Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջն Աստանայի բանակցությունների տասնմեկերորդ փուլին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]