Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեյը վստահ Է, որ իրեն կհաջողվի Brexit-ի շուրջ համաձայնագիր կնքել ԵՄ-ի նոյեմբերի 25-ի գագաթնաժողովում

Մեյը վստահ Է, որ իրեն կհաջողվի Brexit-ի շուրջ համաձայնագիր կնքել ԵՄ-ի նոյեմբերի 
25-ի գագաթնաժողովում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում Է, որ իրեն կհաջողվի Brexit-ի շուրջ համաձայնագիր կնքել Եվրախորհրդի առաջիկա գագաթնաժողովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը, որը նոյեմբերի 18-ին քաղվածքներ Է տարածել բրիտանական կառավարության ղեկավարի ելութից, որով նա պետք Է նոյեմբերի 19-ին հանդես գա Բրիտանական արդյունաբերության համադաշնության (CBI) տարեկան համագումարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեյի խոսքով՝ բրիտանական կառավարությանը «բանակցությունների լարված շաբաթ Է սպասում» Եվրամիության երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների նոյեմբերի 25-ին կայանալիք արտահերթ գագաթնաժողովի նախաշեմին: «Ես ակնկալում եմ, որ այդ ժամանակահատվածում մենք լիովին ու վերջնականապես կմշակենք շրջանակային համաձայնագիրը, որը կամրապնդի մեր ապագա հարաբերությունները: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք Եվրախորհրդի նիստում կնքել այնպիսի գործարք, որը ես կկարողանամ ներկայացնել Համայնքների պալատին»,- ասված Է նրա ելույթ տեքստում: Ավելի վաղ Թերեզա Մեյը հայտարարել Է, որ ինքը մտադիր Է ավարտին հասցնել Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը: «Ես կկատարեմ իմ աշխատանքը՝ ձգտելով լավագույն համաձայնագրի հասնելու Մեծ Բրիտանիայի համար»,- նշել Է վարչապետը:

Նա հավելել Է, որ «ղեկավարի դերն այն Է, որ ընդունի ճիշտ, այլ ոչ թե հեշտ որոշումներ»: Մեյը նաեւ հայտարարել Է, թե ինքը կասկածներ չունի, որ ճիշտ գործողություններ Է ձեռնարկել Brexit-ի վերաբերյալ: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]