Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել Է 80-ի, անհայտ կորած Է համարվում շուրջ հազար մարդ

Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել Է 80-ի, անհայտ կորած Է համարվում շուրջ հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհների զոհերի թիվը հասել Է 77-ի: Ինչպես հայտնել Է Associated Press գործակալությունը, այդ մասին նոյեմբերի 18-ին մամուլի ասուլիսում հայտնել Է հայտնել Է Բյութի շերիֆ Քորի Հոնեան: Այսպիսով Կալիֆոռնիայում հրդեհներից զոհվածների ընդհանուր թիվը ներկայում կազմում Է 80, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդսմին անհայտ կորածների թիվը, ընդհակառակը, գրեթե 1,3 հազարից կրճատվել Է մինչեւ հազարից պակաս: Ըստ վերջին տվյալների՝ «Քեմպ» հրդեհից Բյութի օկրուգում ամբողջովին այրվել Է ավելի քան 500 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 12 հազար շինություն: Նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ Է դարձել ավելի քան 10 հազար բնակելի շենք: «Քեմպը» հաջողվել Է արգելափակել 45 տոկոսով՝ շաբաթ օրվա 50 տոկոսի համեմատությամբ: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի գոտի Է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]