Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանի փոխնախարարը վթարի Է ենթարկվել եւ հոսպիտալացվել կողերի կոտրվածքներով

Վրաստանի փոխնախարարը վթարի Է ենթարկվել եւ հոսպիտալացվել կողերի կոտրվածքներով

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Միխայիլ Գիորգաձեն 12 կողերի կոտրվածքներով հոսպիտալացվել Է Կախեթի տարածարջանում լուրջ ճանապարհատրանսպորտային պատահարից հետո:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում: «Առաջին փոխնախարար Գիորգաձեն տուժել վթարից, նա 12 կողերի կոտրվածքներ Է ստացել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն Է»,- հայտարարել են գերատեսչությունում: Վրաստանի հեռուստաընկերությունների տվյալներով՝ Գիորգաձեն նոյեմբերի լույս 18-ի գիշերը Կախեթի տարածաշրջանի Քվարել գյուղում բախվել Է ծառի: Ավտոմոբիլում Գիորգաձեն եղել Է մենակ:

Զանգվածային լրցատվամիջոցներից մի քանիսը հայտնում են, որ Գիորգաձեն միացված Է արհեստական շնչառության ապարատի: Գիորգաձեն ավելի վաղ եղել Է մշակույթի նախարար, սակայն ամռանը տեղի Է ունեցել մի շարք նախարարությունների միաձում, եւ նա դարձել Է կրթության, գիության, մշակույթի եւ սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլիի առաջին տեղակալը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]