1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ և Մուսալեռ

Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ և Մուսալեռ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Երևանում գտնվող Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահն անվանական եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Վալերի Պեկրեսն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նրա գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ու Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ նաև այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր,  ծաղիկներ խոնարհել   հերոսամարտի 18 նահատակների   հուշակոթողին և ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի կիսանդրուն: Ֆրանսիական հրամանատարական նավի տեսքով ձևավորված թանգարանային ցուցասրահում  հյուրերին ներկայացվել   են Մուսա լեռան հերոսամարտի փաստավավերագրական նմուշները և ինքնապաշտպանական մարտերի պատմությունը, իսկ երկրորդ հարկում դիտել են Մուսա լեռան համայնապատկերը՝ «Ժաննա դը Արկ» ռազմանավի օրինակով ստեղծված վիրտուալ տախտակամածից: Ֆրանսիացի հյուրերը կանգ են առել նաև հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձանի մոտ,  ուր փորագրված են մուսալեռցիների փրկությանը մասնակցած ֆրանսիացի նավաստիների անունները: Հուշահամալիրի տարածքում հյուրերը կանգ են առել նաև Արարայի ճակատամարտում նահատակված 23 հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, որի տեղում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ նախատեսվում է կառուցել խաչքար-հուշարձան: Հուշահամալիր այցելության ավարտին Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակության անդամները հանդիպել են «Մուսա լեռ» հայրենակցական միության ներկայացուցիչների հետ:

1915թ. Մուսալեռի բնակիչները, անտեսելով հայերին ոչնչացնելու և հայաբնակ տարածքները լքելու երիտթուրքական ծրագիրը`53 օր շարունակ կատաղի դիմադրություն ցույց տվեցին թուրքական ջոկատներին` երեք անգամ հետ մղելով կանոնավոր բանակի հարձակումները: Մեծ կորուստներ կրած թուրքական բանակը, փոխելով մարտավարությունը, շրջապատեց լեռը: Ֆրանսիական ռազմական նավի նավաստիները, նկատելով «Քրիստոնյաները վտանգի մեջ են. օգնություն» գրառումով դրոշը` ողջ մնացած հայերին տեղափոխեցին Եգիպտոսի Պորտ-Սաիդ նավահանգիստ: Այս նախաձեռնությանը գրեթե զուգահեռաբար միացան նաև բրիտանական նավերը`ընդհանուր առմամբ փրկելով 4200 մուսալեռցիների կյանք: Տեղահանված հայերը բնակություն հաստատեցին Լիբանանում, Այնճար գյուղում, իսկ մնացածը ապաստան գտան Հայաստանում` հիմնելով Մուսալեռ գյուղը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]