Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շոպենն ու Կոմիտասը` մեկ հարկի տակ. Գյումրիում համերգով նշեցին Լեհաստանի անկախության 100-ամյակը

Շոպենն ու Կոմիտասը` մեկ հարկի տակ. Գյումրիում համերգով նշեցին Լեհաստանի անկախության 100-ամյակը

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում բնակվող   լեհերի համար Լեհաստանի դեսպանությունը կազմակերպել է Լեհաստանի անկախության օրվան նվիրված միջոցառում: Գյումրու Վարդան. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում նոյեմբերի  18-ին տեղի ունեցավ Լեհաստանի անկախության 100-ամյակին նվիրված  համերգ: Համերգին հնչեցին Կոմիտասի և  Ֆրեդերիկ Շոպենի  ստեղծագործությունները:

Միջոցառումն անցկացվեց Հայաստանում Լեհաստանի  դեսպանատան, լեհական համայնքի և Գյումրիում Հայաստանի լեհերի միության` «Պոլոնիա»-ի  նախաձռնությամբ: Համերգային ծրագրում ներառվել էին  հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, կոմպոզիտոր, երգահան Կոմիտասի  ու լեհ կոմպոզիտոր և վիրտուոզ դաշնակահար Ֆրեդերիկ Շոպենի ճանաչված գլուխգործոցները:

Հայաստանում Լեհաստանի  արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը «Արմենպրես»-ին տեղեկացրեց՝ մինչ Գյումրիում  ներկայացնելը համերգը ներկայացվել  էր նաև Երևանում՝ մայիսին Կոմիտասի տուն թանգարանում: «Հայաստանում ապրող լեհերի ամենամեծ համայնքը Գյումրիում է  և  Լեհաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումը  պետք է նաև ներկայացվեր  այս քաղաքում: Ինչպես  Շոպենն, այնպես էլ Կոմիտասը ճանաչված  արվեստագենտեր  եներկուսն էլ, ճիշտ է, իրենց հայրենիքների անկախությունը չեն տեսել, բայց մեծ դեր են ունեցել ազգային գիտակցության  ու ինքնության  ճանաչման գործում»,- նշեց արտակարգ և լիազոր դեսպանը: Անդրադառնալով հայ-լեհական հարաբերություններին՝  Պավել Չեպլակը  նկատեց. «Ուրախ եմ, որ վերջին երկու տարիների ընթացքում հայ-լեհական հարաբերությունները շատ լավ են զարգանում: Հուսով եմ՝ առաջիկայում ևս, ԱԺ  ընտրույթուններից հետո այդ հարաբերությունները կխորանան՝ նոր  ոլորտներ ընդգրկելով»:

Լեհաստանի ազգային տոնը, որը նշվում է նոյեմբերի 11-ին՝ ի նշան 1918 թվականին Ռեչ Պոսպոլիտայի բաժանումից 123 տարի հետո (1795-1918) ձեռքբերած անկախության: Տոնը օրինական ուժի մեջ է մտել 1937 թվականի ապրիլի 23-ից, չեղարկվել է 1945 թվականի հուլիսի 22-ին՝ Պետական ազգային խորհրդի կողմից սահմանված օրենքով: Վերականգնվել է 1989 թվականին՝ Լեհաստանում համակարգային փոփոխությունների շրջանում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]