Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆուտբոլի թիմն արդեն հասցրել է մարզվել Վադուցում

Ֆուտբոլի թիմն արդեն հասցրել է մարզվել Վադուցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն արդեն Վադուցում է և հասցրել է մարզվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիա: Մեր թիմն ավտոբուսով ուղևորվեց Իսպանիայի Մալագա քաղաք, այնտեղից մեկնեց Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք, որտեղից էլ ավտոբուսով՝ Շվեյցարիայի Բադ Ռագաց քաղաք: Ազգային հավաքականը հանգրվանել է «Գրանդ Ռեզորթ» հյուրանոցում: Բադ Ռագացն ընտրվել է՝ որպես ազգային հավաքականի հանգրվան, քանի որ այն գտնվում է Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցից 10 րոպեի հեռավորության վրա:

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում: Եղանակային պայմաններն այստեղ այնքան էլ ֆուտբոլային չեն, բավականին ցուրտ է: Մարզման ընթացքում ջերմաստիճանն ընդամենը +2 էր: 

Երկար ճանապարհից հետո մարզումային ծանրաբենվածությունը մեծ չէր, և մարզումն ավելի շատ կրում էր վերականգնողական բնույթ: Ընդհանուր խմբում մարզվում էին նաև Ջիբրալթարի հանդիպումը բաց թողած Արտյոմ Խաչատուրովը և Լևոն Հայրապետյանը: Մարզմանը չէր մասնակցում միայն Կամո Հովհաննիսյանը, ով հավանաբար բաց կթողնի Լիխտենշտեյնի հետ հանդիպումը Ջիբրալթարի խաղի վերջնամասում ստացած ծնկի վնասվածքի պատճառով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]