Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նոյեմբերի 19-ին սպասվող իրադարձությունները

Նոյեմբերի 19-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ նոյեմբերի 19-ին,  Երևանում կանցկացվի «Մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում» թեմայով համաժողով: Միջոցառմանը կմասնակցի  ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, նախարարներ և այլք:

ՀՀ կենտրոնական բանկում նախատեսված է այցելուների կենտրոնի նոր կայքի շնորհանդեսը:

Հայաստանում է Իլ-դը-Ֆրանս տարածաշրջանի պատվիրակությունը: Այսօր պատվիրակության անդամները կհանդիպեն ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Լրագրողների հետ կհանդիպի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա կխոսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ զարգացումներից, ընտրապայքարում մասնակցող քաղաքական ուժերի կադրային քաղաքականությունից:

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը կազմակերպում է Հնդկաստանի տեխնիկական եւ տնտեսական համագործակցության ծրագրի շրջանավարտների հերթական հանդիպումը: Յուրաքանչյուր տարի Հնդկաստանի կառավարությունը ծրագրի շրջանակներում վերապատրաստման դասընթացներ է առաջարկում օտարերկրյա մասնագետների համար:

ԵՊԲՀ կանցկացվի ավանդույթ դարձած դոնորագրման հավաքագրման ակցիա, որի արդյունքում յուրաքանչյուր ցանկացող կարող է կամավորագրվել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրին և անհրաժեշտության դեպքում հետագայում փրկել մեկ այլ մարդու կյանք: 

ԵՊՀ-ում ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ջուն Յամադան կհանդիպի ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

«ԼատինԱրտ» ստուդիայում կկայանա «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնի բացումը։ 

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]