Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Բելգիայի բնակիչներից մեկը լոտոյով ավելի քան 50 մլն եվրո է շահել


ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի բնակիչներից մեկը EuroMillions լոտոյով շահել է ավելի քան 50 մլն եվրո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

EuroMillions-ի շնորհիվ ամեն տարի Բելգիայի մի քանի բնակիչ դառնում է միլիոնատեր: 2018 թվականի օգոստոսին բնակիչներից մեկը շահել էր 108 մլն եվրո, իսկ 2016 թվականի հոկտեմբերին մի հավաքարար կարողացել էր հաղթել 168 մլն եվրոյի ջեքփոթը, որը Բելգիայի Թագավորության պատմության մեջ ամենախոշոր շահումն է:

EuroMillions-ի առաջին խաղարկությունն անցկացվել է 2004 թվականի փետրվարին երեք երկրում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում: 2004-ին խաղարկությանը միացել էին ևս վեց երկիր՝ Լյուքսեմբուրգը, Բելգիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Իռլանդիան և Ավստրիան: Լոտոյի մեկ տոմսի արժեքը 2,5 եվրո է: Ընդհանուր խաղի մասնակիցների թիվը 200 մլն մարդ է:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ