1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանն անհնար է դարձնել կողմնորոշումների միջև առճակատման թատերաբեմ. փորձագետ

Հայաստանն անհնար է դարձնել կողմնորոշումների միջև առճակատման թատերաբեմ. 
փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 17  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին չորս տարիների հասարակական կարծիքների որակյալ հարցումները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության մեջ մեծամասնություն են կազմում Ռուսաստանի բարեկամները և ՌԴ-ի հետ դաշինքի կողմնակիցները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Սա անվիճելի է: Տարբեր հարցումներով այդ տվյալները տարբեր են՝ սկսած 67 տոկոսից, վերջացրած 49 տոկոսով: Ես վստահ եմ, որ Հայաստանի այն հեղինակավոր ուժերը, որոնք գալիք ընտրություններում ապահովելու են ապագա Հայաստանի քաղաքական դեմքը, մեծամասնություն են ստանալու խորհրդարանում և ներկայացված են լինելու Ազգային ժողովում, այդ ուժերը խոսելու են հայ-ռուսական հարաբերությունների կարևորության  մասին, որովհետև նրանց լռությունը կարող է քաղաքական անհանգստություն առաջացնել Հայաստանի ապագա քաղաքականության մշակման տեսանկյունից»,-ասաց Արամ Սաֆարյանը:

Նա ընդգծեց, որ այդ անհանգստությունը ոչ ոքի պետք չէ: Հայաստանի գործընկերների, դաշնակիցների համար անհրաժեշտ է պարզություն, թափանցիկություն, հասկանալի հեռանկարներ, կանխատեսելիություն:

«Մեր ընթացիկ հետազոտությունները ցույց են տվել, որ քարոզարշավի ընթացքում հակառուսական ուժերն ակտիվ գործունեություն են ծավալելու և այս իմաստով, ըստ էության, լինելու է բավական լարված շրջան: Մենք դեմ չենք, որ լինի մտքերի փոխանակություն, գաղափարների մրցակցություն և համոզմունքների ու տեսակետների պայքար, բայց դեմ ենք, որ Հայաստանը դառնա թատերաբեմ արևմտյան և ռուսական կողմնորոշումների միջև առճակատման համար»,-ասաց Արամ սաֆարյանը:

Նրա խոսքով, եթե լինի հակառուսաստանյան ակտիվ քարոզչություն տարբեր քաղաքական ուժերի կողմից, անհրաժեշտ կլինի, որ հայ-ռուսական բարեկամության դիրքերի վրա կանգնած հեղինակավոր քաղաքական ուժերը, որոնք անպայման հաղթելու են այս ընտրություններում, կարողանան արժանի հակահարված տալ, ազդանշան ուղարկելով բոլոր արտաքին խաղացողներին, որ Հայաստանն անհնար է դարձնել թատերաբեմ կողմնորոշումների միջև առճակատման, թշնամանքի և ատելության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]