Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել


ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:

Երկու երկրի ղեկավարները քննարկել են երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձել են սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը, ԱՄՆ-ում գյուլենականների գործով ընթացող հետաքննություններին ու Սիրիայում հակաահաբեկչական պայքարին:

Թուրքիայի նախագահը ցավակցություններ է հայտնել Կոլիֆորնիայում բռնկված լայնամասշտաբ հրդեհներում մահացած ամերիկացիների համար:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ Խաշոգջիի սպանությունը պետք է բացահայտվի:

Նախագահները վերահաստատել են հաստատակամությունն ահաբեկչության դեմ պայքարում: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ