Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է

Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբային փուլի 4-րդ տուրից հետո, երբ Հայաստաի ընտրանին 2:6 հաշվով գերազանցեց Ջիբրալթարին, Մովսիսյանը խփեց 4 գնդակ: Այժմ Մովսիսյանը խփել է 5 գնդակ և Ազգերի լիգայի մրցաշարի ընթացիկ փուլում լավագույն ռմբարկուն է: Նա գերազացում է Լուկակուին, Դրագունին և Միտրովիչին:

Գոլային փոխանցումների մրցավազքում Հենրիխ Մխիթարյանը երկրորդ տեղում է 4 փոխանցմամբ: Առաջատար Իսպանիայի հավաքականից Մարկո Ասենսիոն է:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում առաջատարի փոփոխություն տեղի չունեցավ: 4-րդ տուրից հետո 12 միավորով մրցաշարին աղյուսակի առաջատարը Մակեդոնիայի ընտրանին է: Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և 2-րդ տեղում է: 6 միավորով 3-րդը Ջիբրալթարն է, իսկ 3 միավոր ունի Լիխտենշտեյնի ընտրանին:

Վերջին՝ 5-րդ տուրի խաղերը կկայանան նոյեմբերի 19-ին, որտեղ Հայաստանը կխաղա Լիխտենշտեյնի, իսկ Մակեդոնիան՝ Ջիբրալթարի հետ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]