Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին


ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը և Իսպանիայի հավաքականը բացառիկ ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգային մասնակցող մյուս թիմերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգերի լիգայի խմբային 4-րդ տուրից հետո, երբ Հայաստանի հավաքականը 2:6 հաշվով ջախջախեց Ջիբրալթարին, ընտրանին ընդհանուր հաշվարկում ունի խփած 12 գնդակ: Նույնքան գնդակ հեղինակել է նաև Իսպանիայի հավաքականն այս մրցաշարում: Հայաստաի և Իսպանիայի թիմերը միակ ընտրանիներն են, որոնք Ազգերի լիգայում այսքան գոլեր են խփել:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում առաջատարի փոփոխություն տեղի չունեցավ: 4-րդ տուրից հետո 12 միավորով մրցաշարին աղյուսակի առաջատարը Մակեդոնիայի ընտրանին է: Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և 2-րդ տեղում է: 6 միավորով 3-րդը Ջիբրալթարն է, իսկ 3 միավոր ունի Լիխտենշտեյնի ընտրանին:

Վերջին՝ 5-րդ տուրի խաղերը կկայանան նոյեմբերի 19-ին, որտեղ Հայաստանը կխաղա Լիխտենշտեյնի, իսկ Մակեդոնիան՝ Ջիբրալթարի հետ:

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ