Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Գոլը գոլի հետևից. Մովսիսյանն առաջին պոկերի հեղինակը հավաքականում. Ջիբրալթար-Հայաստան 2:6


ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբի խմբային փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց և խոշոր հաշվով հաղթեց Ջիբրալթարին (2:6):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային րոպեներին Հայաստանի հավաքականի խաղում լարվածություն, խառը վիճակ էր, որի արդյունքում երկու դեղին քարտ ստացան ընտրանու ֆուտբոլիստները (Քարտաշյան, Մովսիսյան): Եվ խաղի 10-րդ րոպեին, պաշտպանների թիկունքից դուրս պրծնելով և դարպասապահ Արամ Հայրապետյանին խաբս տալով՝ Ջիբրալթարին հաշվի մեջ առաջ մղեց Դե Բարը: Ինչ որ բան չէր ստացվում Հայաստանի թիմի առաջին գծում, մինչև 27-րդ րոպեն, երբ հակառակորդի դարպասի սահմաններում առաջին կողմնորոշվեց Յուրա Մովսիսյանը և հավասարեցրեց հաշվի տաբերությունը: Մովսիայանը խփեց իր 11 գնդակը հավաքականի կազմում:

Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի հավաքականն առաջին իսկ գրոհի ժամանակ ընտրանուն առաջ մղեց Յուրա Մովսիսյանը: Չէր էլ անցել 4 րոպե, երբ նույն Մովսիսյանը իր առաջին հեթ-տրիկը գրանցեց հավաքականի կազմում՝ խփելով 3-րդ գնդակը: Հետո նորից Յուրան՝ 54-րդ րոպեին խփեց 4-րդ գնդակը: Յուրա Մովսիսյանը պոկեր ձևակերպեց, որն առաջին էր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պատմության մեջ: Խաղի 66-րդ րոպեին իր նորամուտի խաղի գոլի հեղինակ դարձավ Արթուր Քարտաշյանը՝ Ջիբրալթար-Հայաստան 1:5: Ջիբրալթարի հավաքականին 78-րդ րոպեին հաջողվեց կրճատել հաշվի մեծ տարբերությունը: Աչքի ընկավ Պրիստլեյը: Այս խաղում իր անդրանիկ գնդակը Հայաստանի թիմի կազմում աչքի ընկավ Ալեքսանդր Կարապետյանը: Ի վերջո Հայաստանի հավաքականն արտագնա խաղում գերազանցեց մրցակցին 2:6 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 19-ին՝ մրցելով Լիխտենշտեյնի հետ:

 

Վարվառա Հայրապետյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ