Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկնարկել է նոր ձևավորվող Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը

Մեկնարկել է նոր ձևավորվող Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների նախագահների 
ընտրության գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է նոր ձևավորվող Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը։ 
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԽ լրատվական ծառայությունից, այսօր տեղի է ունեցել ՀԽ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նիստը, որտեղ ընդգրկված են ոլորտը ներկայացնող տարբեր հասարակական կառույցների 43 ներկայացուցիչներ։ 
 
Հանձնաժողովի նիստին մասնակցել է 35 անդամ, որից 8-ը առաջադրվել է հանձնաժողովի նախագահի թեկնածու:
 
Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի ազատամարտիկ-զինագործ, ՀՀ ոտիկանության պաշտոնաթող գնդապետ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի Վետերանների խորհրդի նախագահ Գեղամ Օհանյանը:
 
Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որից հետո, հոկտեմբերի 9-ին սկսվեց Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Հանրային խորհուրդը հայտարարությամբ դիմեց հասարակության լայն շերտերին՝ ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքներում (դիմումների վերջնաժամկետը ս․թ․ նոյեմբերի 8-ն էր):
 
Հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո նորընտիր նախագահների կազմը ներկայացվում է ՀՀ վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար: Այդպիսով համալրվում են Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմի 30 անդամները: Այնուհետև  30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, առաջադրում են թեկնածուներ և փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում ՀԽ հաջորդ 15 անդամներին՝ այդպիսով համալրելով Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը։ 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]