Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գարեգին Բաղրամյանն ընդունել է ՀԷՑ-ի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին

Գարեգին Բաղրամյանն ընդունել է ՀԷՑ-ի և միջազգային կազմակերպությունների 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչներին:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը անդրադարձ է եղել նշված կազմակերպությունների կողմից ՀԷՑ-ում ֆինանսավորվող վերազինման և արդիականացման ծրագրերին, ինչպես նաև ապագա ներդրումային ծրագրերին, որոնք կնպաստեն  էլեկտրական ցանցերի զարգացմանը:

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրել է միջազգային հեղինակավոր բորսաների հարթակներում արժեթղթերի առաջնային տեղաբաշխում կատարելու և նոր տեսակի ֆինանսական գործիքներից օգտվելու՝ ընկերության մտադրությունը:

Կարեն Հարությունյանը նաև ներկայացրել է մի շարք օրենսդրական կարգավորումների բացակայությունը,  որի պատճառով բիզնեսը հնարավորություն չունի օգտվելու միջազգային դոնոր կազմակերպությունների նորարարական ֆինանսական գործիքներից:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու համապատասխան օրենսդրական նաձեռնությանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]