Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս 2022

Մատենադարանում կայացավ Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական հանդեսի 38-րդ հատորի շնորհանդեսը

Մատենադարանում կայացավ Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական 
հանդեսի 38-րդ հատորի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի թանգարանային համալիրի տեսասրահում  նոյեմբերի 16-ին կայացավ Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական հանդեսի 38-րդ հատորի շնորհանդեսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 842 էջանոց հատորում ավելի քան 40 հեղինակի հոդված է ներառված:Հանդեսում ընդգրկված են ամբողջ հայ ժողովրդի պատմությունը և մշակույթը: Այն նվիրված է Հայր Անդրանիկ  ծայրագույն վարդապետ Կռանեանին, ով նախորդ հատորների պատասխանատու խմբագիրն էր:

Հայագիտական հանդեսի 38-րդ հատորի պատասխանատու խմբագիր Անդրանիկ Դաքեսյանը նշեց, որ հատորը ներառում է աշխարհագրական հսկա տարածքի` Մեքսիկայից մինչև Միջին Արևելքի հայկական համայնքների ու գաղթօջախների գործունեության մասին:

«Հոդվածներ կան Արցախի եկեղեցական կյանքի, Ջավախքի ժամանակակից կեցության, Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների մասին և այլ աշխատություններ: Այս անգամ հեղինակների մեջ երիտասարդները ավելի շատ են, քան երբևէ: Մենք կարողացանք գրքում ընդգրկել նաև աշխատակիցների համառոտ կենսագրական պատմությունը և նրանց էլեկտրոնային հասցեները  , որպեսզի հետաքրքրվողները կարողանան կապ հաստատել հեղինակների հետ»,- ասաց Դաքեսյանը:

Հայկազյան համալսարանի հայագիտական հանդեսը   սկսել  է  լույս տեսնել  1970 թվականից: 1991  թվականից  մինչ  այսօր, յուրաքանչյուր  տարի  հրատարակվում  է  մեկական  հատոր, այս  տարի հանրությանն է ներկայացվել  թվով  38-րդը: Այն Սփյուռքում լույս  տեսնող      հայատառ   միակ  հայագիտական  տարեգիրքն  է, որն  արևմտահայերեն  դասական  ուղղագրությամբ  հրապարակում է  հայոց պատմությանն ու մշակույթին նվիրված գիտական հոդվածներ, անտիպ փաստագրական նյութեր ու գրախոսականներ: Հանդեսի հետ աշխատակցում  են Հայաստանի, Սփյուռքի և օտարազգի հայագետներ, տպագրվում են նաև   Արցախի   պրոֆեսորների, դոցենտների   գիտական  հոդվածները:

Բեյրութի   Հայկազյան    համալսարանը  ստեղծվել  է  1955  թվականին   և   նպատակ  ունի հայապահպանման  գործընթացը   խթանելու   ոչ  միայն  Լիբանանում, այլև  ամբողջ  Առաջավոր  Ասիայում: Հայկազյան  համալսարանում  ներկայումս սովորում են    շուրջ   600 ուսանողներ:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]