Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վերահսկողություն է իրականացվել հանրապետության 429 նախադպրոցական ուսումնական հաստատություններում

Վերահսկողություն է իրականացվել հանրապետության 429 նախադպրոցական 
ուսումնական հաստատություններում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ս/թ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում անցկացրել են հսկողական շրջայցեր և պետական վերահսկողական միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ ուսումնասիրելու նպատակով նախադպրոցական ուսումնական հաստատություններին մատակարարվող և իրացվող սննդամթերքի պիտանիության ժամկետների, պահման պայմանների և հիգիենայի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանն ու ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին սննդի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունից, վերահսկողությունն իրականացվել է հանրապետության 429 նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որից 60-ը՝ Արարատի, 30-ը՝ Արագածոտնի, 62-ը՝ Արմավիրի, 35-ը՝ Գեղարքունիքի, 40-ը՝ Լոռու, 45-ը՝ Շիրակի, 16-ը՝ Վայոց Ձորի, 53-ը՝ Սյունիքի, 36-ը՝ Տավուշի, 26-ը՝ Կոտայքի մարզերում  և 26-ը՝ Երևանում։

Պարզվել է, որ որոշ հաստատություններ ունեն վերանորոգման կարիք, խոհանոցներն անբարեկարգ են, գույքը` հնամաշ է։ Մի շարք մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել սահմանված նորմերին, բացակայել է անհրաժեշտ գույքը, չեն իրականացվել պայքարի պատշաճ միջոցառումներ միջատների, ճանճերի, կրծողների, ուտիճների դեմ, իսկ բժշկական զննության գրքույկներում պարբերական բժշկական հետազոտությունների մասին տեղեկատվությունը եղել է թերի։ Մատակարարված սննդամթերքի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են մակնշման անհամապատասխանություններ, հացի համար տեղեկատվական թերթիկի, ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագրերի բացակայություն: Հայտնաբերվել է նաև տնային պայմաններում արտադրված սննդամթերք, իսկ որոշ մթերքների լաբորատոր փորձաքննությունների արդյունքերը ցույց են տվել մանրէաբանական ցուցանիշների անհամապատասխանություններ։

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տեղում տրամադրվել է անհրաժեշտ իրավական և մասնագիտական խորհրդատվություն, տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ։ Թերությունների վերացման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ, որոշ մանկապարտեզներում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ։

Տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մատակարարների հետ աշխատանքները շարունակվում են։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]