1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շինարարության թույլտվություն՝ առավելագույնը 15 օրում. ինչպե՞ս կառուցել Երևանում

Շինարարության թույլտվություն՝ առավելագույնը 15 օրում. ինչպե՞ս կառուցել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը մանրամասներ է ներկայացնում Երևանում շինարարական գործունեություն իրականացնելու համար անհրժեշտ թույլտվություն ստանալու կարգի և ընթացակարգերի մասին:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում շինարարական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն: Գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, փաստաթղթերի ցանկը, ձևաթղթերը, դիմումի օրինակները հասանելի են Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքի «Մեկ պատուհան» բաժնում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը նշում է. «Քաղաքացիներն առաջին փուլով պետք է ներկայացնեն էսքիզային տարբերակ, թե ինչ շինարարական աշխատանքն են պատրաստվում իրականացնել, որի հիման վրա տրամադրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք: Անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ այն ներկայացնելով քաղաքապետարան՝ քաղաքացիները սահմանված ժամկետում կստանան շինարարության թույլտվություն»:

Ի դեպ, եթե բնակելի տունը կամ այգետնակը քաղաքաշինական գոտուց դուրս է, ապա օրինակ՝ պատշգամբի, տանիքի կառուցման կամ վերակառուցման համար թույլտվությունները կարելի է ստանալ նաև վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից: Կախված շինարարության տեսակից՝ թույլտվությունը տրամադրվում է մինչև 15-օրում:

«Եթե դուք արդեն ստացել եք թույլտվություն, ապա կարևոր է պահպանել շինարարական հրապարակների՝ ավագանու որոշմամբ սահմանված պայմանները: Նախ՝ տեսանելի վայրում փակցնել իրազեկող ցուցանակներ, որտեղ պետք է լինեն կառույցի վերջնական տեսքը, շինթույլտվության տրամադրման ամսաթիվը, համարն ու ժամկետը, նաև տվյալներ սեփականատիրոջ, կառուցապատողի մասին և մի շարք այլ տեղեկություններ: Հաճախ հենց այս ցուցանակների բացակայության պատճառով են քաղաքացիներն ահազանգում ապօրինի շինարարության մասին» ,-նշում է Ռուբեն Խոջայանը:

Վիճակագրության համաձայն այս տարվա նոյեմբերի 1-15-ը քաղաքացիների կողմից ստացվել է հողազավթման և ապօրինի շինարարության 91 ահազանգ, որոնցից 36 դեպքերում շինարարությունն անօրինական է ճանաչվել:  30-ի նկատմամբ նշանակվել է վարչական տույժ, 11-ի հետևանքներն էլ վերացված են: Նշենք, որ քաղաքացիների կողմից ապօրինության հետևանքները սեփական ուժերով չվերացնելու դեպքում վարչական շրջանների ուժերով ապօրինի կառույցը քանդվում է: Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս տեղեկացնում է՝  մայրաքաղաքում առանց թույլտվության այլևս որևէ շինարարություն չի իրականացվելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]