Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռալֆ Լորենը դարձել Է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ

Ռալֆ Լորենը դարձել Է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի մոդելագործ, ձեռնարկատեր, ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ռալֆ Լորենը, ամերիկացի դիզայներներից առաջինն Է Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր-ասպետի կոչման արժանացել «նորաձեւության, բիզնեսի եւ ֆիլանտրոպայի բնագավառում» ունեցած ձեռքբերումների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Independent թերթը:

Նյու Յորքում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոս Էնթոնի Ֆիլիպսոնի խոսքով՝ Լորենն այդ պատվին արժանացել Է «գրեթե կես դարի ընթացքում անդրատլանտյան մշակութային եւ տնտեսական կապերի ամրապնդման գործում ունեցած հանգուցային դերի, նորաձեւության գլոբալ ինդուստրիայում եւ ամերիկյան ոճում առաջատար դերի համար»: 79-ամյա մոդելագործին՝ Պատվո լեգեոնի շքանշանակրին, ասպետի կոչումը կշնորհվի 2019 թվականին Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ներկայացուցչի կողմից:

Լորենի ստեղծած հագուստները պահանջարկ են վայելում բրիտանական թագավորական ընտանիքի անդամների շրջանում: Այդ հագուստներով քանիցս տեսել են արքայադուստր Դիանային (1961-1997 թթ.), Քեյթ Միդլթոնին՝ այքայազն Ուիլյամի տիկնոջը, եւ Մեգան Մարքլին՝ արքայազն Հարիի տիկնոջը: Այդ կոչումն ստացած մյուս նշանավոր ամերիկացիների թվում են՝ ԱՄՆ-ի նախկին նախագահներ Դուայթ Էյզենհաուերը, Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշ-ավագը, դերասանուհի Անջելինա Ջոլին, ռեժիսոր Սթիվեն Սթիլբերգը, ձեռնարկատեր Բիլ Գեյթսը եւ նրա կինը՝ Բելինդան: Լորենը (իսկական ազգանունը՝ Լիֆշից) ծնվել Է 1939 թվականի հոկտեմբերի 14-ին Նյու Յորքում, հրեական ընտանիքում:

Կարիերան որպես ասիստենտ-վաճառող սկսել Է Brooks Brothers եւ Rivetz&Co ընկերությունում: 1965 թվականին հիմնադրել Է սեփական դիզայնով փողկապներ կարող ընկերություն: 1967 թվականին բացել Է իր առաջին խանութը: Այժմ նրա կողմից ստեղծված Ralph Lauren Corporation կորպորացիան թողարկում Է, մասնավորապես, հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, պարֆյումերիա, երեխաների համար ապրանքներ, ժամացույցներ, կանանց համար ոսկերչական զարդեր, կահույք եւ տան համար նախատեսված այլ ապրանքներ: 7,5 մլրդ դոլար կարողությամբ Լորենը տեղ Է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ 200 մարդկանց ցուցակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]