Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Tesla-ի անվարորդ ավտոմոբիլը կկարողանա գալ գնորդի տուն. Մասք


ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla-ի անվարորդ ավտոմոբիլներն արդեն մեկ տարի հետո կկարողանան ինքնուրույն ժամանել գնորդի տան դռան մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը. իր Twitter-ում գրել Է Tesla ընկերության հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասքը: «Ամենայն հավանականությամբ, տեխնիկապես դրանք կկարողանան դա անել արդեն մեկ տարի հետո:

Այնուհետեւ ամեն ինչ կախված կլինի կարգավորիչներից»,- պատասխանել Է Մասքն այն հարցին, թե Tesla-ի անվարորդ ավտոմոբիլները երբ կկարողանան ինքնուրույն գալ գնորդի դռան մոտ: Մասքը նաեւ հավաստել Է, որ Tesla Model 3-ի առաջին մատակարարումները Չինաստանին կարող են տեղի ունենալ արդեն մարտ ամսին: Նա նշել Է, որ մինչեւ նոյեմբերի 30-ը հայտը ձեւակերպած ամերիկացի գնորդներն ավտոմոբիլը կստանան մինչեւ տարեվերջ:

Tesla Model 3-ը հինգտեղանոց Էլեկտրական սեդան Է, մոդելը ներկայացվել Է 2016 թվականի մարտի 31-ին: Tesla Model 3-ի նորացված լիաշարժաբեր տարբերակը ժամում մինչեւ 100 կիլոմետր թափառքի Է հասնում 4,5 վայրկյանում: Ընթացքի պաշարը կազմում Է 520 կիլոմետր, առավելագույն արագությունը ժամում 230 կիլոմետր Է: Այդ տարբեակի արժեքը կազմում Է մոդելի 35 հազար դոլար բազային գնին գումարած 5 հազար դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ