Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Թուրքիայում հայանպաստ գործունեություն ծավալող մի շարք մտավորականներ են ոստիկանություն բերման ենթարկվել


ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում նոյեմբերի 16-ին առավոտյան ժամը 6:00-ին բերման են ենթարկվել մի շարք մտավորականներ և դեմոկրատներ, ովքեր հայտնի են իրենց հայանպաստ գործունեությամբ:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին  հայտնեց պոլսահայ լրագրող, քրոնիկագիր Րաֆֆի Հերմոն Արաքսը:

«Բերման ենթարկվածները հետաքրքրում են հայ ժողովրդին, քանի որ Թուրքիայում հայանպաստ ինչ իրադարձություն որ կատարվում էր` Հայոց ցեղասպանության հետ կապված և այլ հարցերով ժողովներ, ցույցեր, միջոցառումներ և այլն, անպայման իրենց մասնակցությունը նրանք ունենում էին»,- ասաց  Րաֆֆի Հերմոն Արաքսը:

Նա տեղեկացրեց, որ բերման են ենթարկվել Ստամբուլի Բողազիչի համալսարանի դասախոս, Եվրոպայի մաթեմատիկոսների ասոցիացիայի նախագահի տեղակալ, մաթեմատիկայի պրոֆեսոր Բեթյուլ Թանբայը, իրավագիտության պրոֆեսոր, մարդու իրավունքների մասնագետ, քրոնիկագիր, բոլոր փոքրամասնությունների իրավունքների պահանջատեր  Թուրկութ Թարհանլը, Հայաստանի «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի աշխատանքներին Թուրքիայի կողմից մասնակցող կոորդինատոր, ֆիլմարտադրող Չիղդեմ Մաթերը և Թուրքիայի փոքրամասնությունների իրավապաշտպան և մի տարուց ավելի բանտում գտնվող  Օսման Կավալայի  «Անադոլու Կուլդուր» կոչվող ասոցիացիայի 4 աշխատից:

«Օսման Կավալան մեկ տարուց ավելի է բանտարկված է, և  մինչև այսօր դատախազը չի հայտնել, թե ինչ հանցանքի համար է  նա բանտարկված»,- ասաց  Րաֆֆի Հերմոն Արաքսը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ