1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության 1 րոպեն ամենաթանկը գնահատել են «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերությունները  

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության 1 րոպեն ամենաթանկը 
գնահատել են «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերությունները

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների 

նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի սակագները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ամենաբարձր վճարը 1 րոպեի համար սահմանել են «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերությունները:

«Արմենիա»-ն 1 րոպե եթերաժամանակի համար սահմանել է 100 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն) սակագին, «Շանթ»-ը ևս յուրաքանչյուր 1 րոպեի համար 100 հազար դրամ սակագին է սահմանել յուրաքանչյուր օրվա ընթացքում 18:00-20:00-ն ժամանակահատվածում:

Այս երկու հեռուստաընկերություններից հետո մյուսների համեմատ հաջորդ բարձր սակագինը սահմանել է «Հ2»-ը: Հայկական երկրորդ հեռուստաալիքը շաբաթվա առաջին վեց օրերին ժամը 18:00-24:00-ն և կիրակի օրերին ժամը 10:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր 1 րոպեի համար սահմանել է 60 հազար (ներառյալ՝ ԱԱՀ-ն), իսկ հեռուստաընկերության եթերաժամային մյուս գոտում ցանկացած 1 րոպեի համար` 30 հազ. դրամ սակագին (ներառյալ՝ ԱԱՀ-ն):

«Առաջին ալիք» հեռուստածրագիրը (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն) այս ցուցակում չորրորդն է` նախընտրական քարոզչության համար տրամադրվող յուրաքանչյուր 1 րոպե եթերաժամանակի համար սահմանված 48 հազար դրամով (ներառյալ՝ ԱԱՀ-ն): Նրան փոքր տարբերությամբ հաջորդում է «Ա -Թիվի» հեռուստածրագիրը` 40 հազար դրամով (ներառյալ՝  ԱԱՀ-ն):

«Կենտրոն» ու «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները յուրաքանչյուր օրվա ընթացքում 18:00-24:00-ն ժամանակահատվածում յուրաքանչյուր 1 րոպեի համար սահմանել են համապատասխանաբար 24 հազար դրամ (ներառյալ՝  ԱԱՀ-ն) և 25 հազար դրամ (ներառյալ՝  ԱԱՀ-ն) սակագները:

Ցանկում ներկայացված մնացած հեռուստածրագրերն ու հեռուստաընկերությունները համեմատաբար և զգալիորեն զիջում են իրենց սահմանած սակագնի գումարային չափով:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ. դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ: 

Տվյալները վերցված են ԿԸՀ պաշտոնական կայքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]