Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Մարտունու ծննդատանը վերջին երեք օրում գրանցվել է 24 ծնունդ


ԳԱՎԱՌ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ծննդատանը վերջին երեք օրում գրանցվել է 24 ծնունդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Մարտունու ծննդատուն» ՓԲԸ տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, գրանցված թիվը տվյալ կարճ ժամանակահատվածի համար աննախադեպ ցուցանիշ է: «Ուրախալի է, որ նորածինների մայրերը ոչ թե առաջին, այլ երկրորդ, նույնիսկ երրորդ ու չորրորդ երեխաներն են ունենում, ինչն արդեն խոսում է բազմածնության նկատվող միտումի մասին: Այս պահին զբաղեցված են բոլոր հիվանդասենյակները»,- ներկայացրեց Արթուր Հովհաննիսյանը: Նոյեմբերի 15-ին Մարտունու ծննդատուն է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ