Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

ԱՄՆ-ում սենատորները Սաուդյան Արաբիային զենքի վաճառքի դադարեցման օրինագիծ են ներկայացրել


ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցություններից ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի մի խումբ անդամներ ներկայացրել են օրինագիծ Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու առաջարկությամբ՝ Եմենի հակամարտության եւ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեի՝ նոյեմբերի 15-ին տարածված հայտարարության մեջ:

Օրինագիծը նախատեսում Է «Սաուդյան Արաբիային զենքի վաճառքի դադարեցում, Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի այն ինքնաթիռների լցավորման արգելք, որոնք մասնակցում են Եմենի քաղաքացիական պատերազմին»: Օրինագիծը ենթադրում Է «պատժամիջոցների սահմանում լրագրող Ջամալ Խաշկոջիի մահվան հետ առնչություն ունեցողների նկատմամբ եւ հաշվետության պատրաստում Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների իրադրության վերաբերյալ»:

Միացյալ Նահանգները նոյեմբերի 15-ին պատժամիջոցներ Է սահմանել Սաուդյան Արաբիայի 17 հպատակների նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի տեղեկատվության, առնչություն ունեն սաուդացի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության հետ: Նոյեմբերի 15-ին ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը հրապարակել Է Խաշկոջիի գործի հետաքննության արդյունքները. ձերբակալվել Է 21 մարդ, 11 հպատակների առաջադրվել են սպանության մասնակցության մեղադրանքներ, նրանցից հինգին մահապատիժ Է սպառնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ