Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետը Լիճքում ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին եւ հիմնախնդիրներին

Գեղարքունիքի մարզպետը Լիճքում ծանոթացավ ընթացիկ 
աշխատանքներին եւ հիմնախնդիրներին

ԳԱՎԱՌ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Մարտունու տարածաշրջանի Լիճք եւ Ներքին Գետաշեն համայնքներ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Լիճքում մարզպետն այցելեց միջնակարգ դպրոց, նորակառույց մանկապարտեզ եւ մշակույթի տուն, զրույցներ ունեցավ համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, մանկավարժական կոլեկտիվի եւ բնակիչների հետ:

Ինչպես նշեց Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը, պետական միջոցների հաշվին կառուցված մանկապարտեզը եւ մշակույթի տունը շուտով կհանձնվեն շահագործման, կհամալրվեն համապատասխան գույքով եւ կգործեն 2019 թվականից: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի Լիճքում կատարվել են ճանապարհաշինական եւ խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ, ինչի արդյունքում հիմնանորոգվել է 4290 քառակուսի մետր ներհամայնքային ճանապարհ, կառուցվել 1,7 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանց:

«Եկող տարվա ընթացքում եւս համայնքում կիրականացվեն կենսական կարեւոր նշանակության ծրագրեր, «Լիճք» հանքային ջրերի գործարանի վերակառուցման ու բացման արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր»,-հավաստեց համայնքի ղեկավարը: Լիճքի միջնակարգ դպրոցում որպես հիմնախնդիր ներկայացվեց աշակերտական սեղան- նստարանների ձեռքբերումը, իսկ համայնքի բնակիչներն առաջ քաշեցին գյուղի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման եւ մայթերի ու լուսավորության ցանցի կառուցման, ինչպես նաեւ Ձորագյուղի ավազի հանքերի շահագործման խնդիրը:

«Մեր կենտրոնական ճանապարհի մի հատվածը հիմնանորոգման, մայթերի ու գիշերային լուսավորվածության ցանցի կառուցման խիստ կարիք ունի, ինչի համար էլ գիշերային ժամերի տրանսպորտային երթեւեկությունը անցորդների համար լի է վտանգներով: Հարյուրավոր ընտանիքներ ձեռնարկել են բնակարանների կառուցում, սակայն շինարարության համար ավազ չեն կարողանում ձեռք բերել, քանի որ չեն գործում Ձորագյուղի տարածքի ավազի հանքերը»,-հարց բարձրացրին լիճքեցիները: Պատասխանելով բարձրացված հիմնահարցերին՝ մարզպետը հավաստիացրեց, որ առաջիկա օրերին գործել կսկսի գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած երեք ավազահանքերից մեկը, իսկ կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման, մայթերի ու լուսավորության ցանցի կառուցման հետ կապված խնդիրները լուծում կստանան եկող տարվա ընթացքում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]