1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ներքին Գետաշենում մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցման կարիք է զգացվում

Ներքին Գետաշենում մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցման կարիք է զգացվում

ԳԱՎԱՌ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, որն այսօր Գեղարքունիքի մարզի ամենախոշոր գյուղական բնակավայրն է համարվում, մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցման կարիք է զգացվում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին համայնքում հարց բարձրացվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի աշխատանքային այցի ընթացքում:

Ներքին Գետաշենում Գնել Սանոսյանն այցելեց թիվ 1 միջնակարգ դպրոցի շինհրապարակ, նորակառույց մանկապարտեզ, բուժամբուլատորիա եւ գյուղապետարանի հիմնանորոգված շենք: Թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Հովիկ Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին արդեն երկու ամիս է, ինչ մեկնարկել է դպրոցական նոր մասնաշենքի շինարարությունը, որը կավարտվի երկու տարում: Կառուցվում են 13 դասասենյակ, ճաշարան, գրապահոց եւ արհեստանոց, հիմնանորոգվելու է գործող մասնաշենքը, ինչի արդյունքում մենք կունենանք արդի պայմաններին համապատասխան դպրոցական շենքային պայմաններ եւ կանցնենք միահերթ ուսումնական պրոցեսի»,-նշեց դպրոցի տնօրենը:

Համայնքի ղեկավար Կարո Գեւորգյանի ներկայացմամբ՝ պետբյուջեի միջոցներով կառուցված մանկապարտեզի շենքը շահագործվել է 2018 թվականի սեպտեմբերին: Մանկապարտեզ այժմ հաճախում են նախադպրոցական տարիքի 140 սան, սակայն արդեն իսկ մանկապարտեզի շենքի ընդլայնման պահանջ է նկատվում համայնքում: «Տարեկան մեր համայնքում գրանցվում է 150-ից ավելի ծնունդ:

Այս պահի դրությամբ եւս մոտ 60 երեխա ընդունելու պահանջ կա: Առաջիկա տարիների ընթացքում էլ այդ պահանջը կարող է աճել, ուստի մտածում ենք մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցման մասին»,-ասաց համայնքի ղեկավարը: Ներքին Գետաշենի բուժամբուլատորիայում մարզպետը ծանոթացավ բուժանձնակազմի աշխատանքային պայմաններին, դիտեց այստեղ վերջերս իրականացված կոսմետիկ նորոգումները, տնօրենի եւ բուժանձնակազմի հետ քննարկեց աշխատանքային մի շարք խնդիրներ:

Գնել Սանոսյանը ծանոթացավ նաեւ համայնքապետարանի շենքի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվել են տեղական բյուջեի միջոցների հաշվին եւ մոտենում են ավարտին: Մարզպետին ներկայացվեցին տեղական բյուջեի միջոցներով իրականացված ճանապարհաշինական աշխատանքները, ինչի արդյունքում Ներքին Գետաշենում այս տարի հիմնանորոգվել է երկրորդական նշանակության 6 փողոց: Ասֆալտապատման ընդհանուր մակերեսը կազմել է 10 հազար 435 քառակուսի մետր:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]