Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Facebook-ն անկախ մարմին կստեղծի անընդունելի կոնտենտի դեմ պայքարելու համար

Facebook-ն անկախ մարմին կստեղծի անընդունելի կոնտենտի դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը մտադիր Է ստեղծել անկախ մարմին, որը սոցիալական ցանցին կօգնի պայքարել իր կանոնները խախտող հրապարակումների դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր Էջում հայտնել Է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը:

Անկախ մարմինը քննարկելու Է սոցցանցի օգտատերերի գանգատները, որոնք արվում են Facebook-ի կանոնները խախտող հրապարակումների հեռացման կապակցությամբ: Նշվում Է, որ նոր մարմինը պետք Է հայտնվի 2019 թվականին: «Հաջորդ տարի մենք պլանավորել ենք կոնտենտի վերաբերյալ որոշումների գանգատարկման նոր եղանակ ստեղծել անկախ մարմնում, որի որոշումները կլինեն թափանցիկ եւ կատարման համար պարտադիր:

Այդ մարմնի նպատակը լինելու Է մարդկանց ձայնի իրավունք տրամադրելու սկզբունքի պահպանումը եւ միաժամանակ մարդկանց անվտանգության ապահովումը»,-ասված Է Ցուկերբերգի պաշտոնական հայտարարության մեջ: Facebook-ի ղեկավարը նշել Է, որ սոցցանցը նախագծի մշակման վաղ փուլում Է: Առայժմ հայտնի չԷ, թե հատկապես ովքեր են ընդգրկվելու անկախ մարմնում, որի աշխատանքը, Ցուկերբերգի կարծիքով, թույլ կտա համոզվել, որ անընդունելի հրապարակումների հեռացման որոշումներն ընդունվում են ի շահ հասարակության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]