Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հնդկաստանում «Գաջա» ցիկլոնն առնվազն 11 մարդու կյանք Է խլել

Հնդկաստանում «Գաջա» ցիկլոնն առնվազն 11 մարդու կյանք Է խլել

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հարավի Թամիլնադի նահանգում մոլեգնող «Գաջա» ցիկլոնն առնվազն 11 մարդու կյանք Է խլել, 76 հազարից ավելի բնակիչներ տարհանվել են անվտանգ շրջաններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է India Today թերթը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Ուժեղ քամիով ուղեկցվող հորդառատ անձրեւները նահագնի ափամերձ շրջաններում սկսվել են դեռ նոյեմբերի 15-ին, լույս 16-ի գիշերը ցիկլոնը սաստկացել Է: Ինչպես նշում Է հրատարակությունը, տարերքից ամենից շատ տուժել են Նագապատինամ, Տիրուվարուր եւ Տանջոր քաղաքները: Ցիկլոնի հետեւանքով քաղաքներում տապալվել են ծառեր, մի քանի շրջաններում անջատվել Է Էլեկտրականությունը: Նահանգի յոթ շրջաններում կրթական հաստատությունները չեղարկել են պարապմունքները: Տարհանվածներին տեղավորել են 300-ից ավելի օգնության կենտրոններում: Տարերքի հետեւանքները վերացնելու համար նահանգի տուժած շրջաններ են ուղարկվել Տարերային աղետների հակազդման ազգային ուժերի բրիգադներ ու փրկարարներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]