ԿԺԴՀ-ում նոր ռազմավարական զենքի փորձարկումներ են կատարել
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն անձամբ Է հետեւել նոր առաջավոր ռազմավարական զենքի փորձարկումներին, որոնք հաջողությամբ անցկացվել են Պաշտպանական գիտությունների ակադեմիայի զինափորձարանում: Նոյեմբերի 16-ին այս մասին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նոր զենքի հզորության ցուցադրումից հետո գերագույն առաջնորդ Կիմ Չեն Ունը հայտարարեց, որ գիտնականներն ու արդյունաբերողները կատարել են վիթխարի աշխատանք, որը կոչված Է ամրապնդելու երկրի պաշտպանունակությունը»,- գրում Է գործակալությունը: Կիմ Չեն Ունը նաեւ հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ն առաջվա պես գերակայությունը տալիս Է պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանը: Ոչ մի կարգի մանրամասնություններ չեն բերվում այն մասին, թե հատկապես ինչ զենք Է փորձարկվել: Ըստ որում ԿԿՀԳ-ն նշում Է, որ դրա մշակումն սկսվել Է ԿԺԴՀ-ի նախորդ առաջնորդ Կիմ Չեն Իրի օրոք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում