Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեյը խոստացել Է ավարտին հասցնել Brexit-ը՝ չթողնելով պաշտոնը

Մեյը խոստացել Է ավարտին հասցնել Brexit-ը՝ չթողնելով պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր Է ավարտին հասցնել Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես այս գործը (Brexit-ը) կհասցնեմ ավարտին»,- ասել Է նա նոյեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք նրա պաշտոնաթող լինելու հավանականություն մինչեւ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գորընթացի ավարտը:

«Ես կկատարեմ իմ աշխատանքը՝ ձգտելով լավագույն համաձայնագրի հասնելու Մեծ Բրիտանիայի համար»,- նշել Է վարչապետը: Նա հավելել Է, որ «ղեկավարի դերն այն Է, որ ընդունի ճիշտ, այլ ոչ թե հեշտ որոշումներ»: Մեյի հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները հայտնվեցին այն բանից հետո, երբ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ համաձայնագրի՝ ավելի վաղ համաձայնեցված տարբերակը լայն դժգոհություն հարուցեց: Մասնավորապես, ի նշան անհամաձայնության Բրիտանիայի կառավարությունից դուրս գալու մասին հայտարարեցին միանգամից մի քանի նախարարներ եւ փոխնախարարներ: Մամուլի ասուլիսում Մեյը նաեւ հայտարարել Է, թե ինքը կասկածներ չունի, որ ճիշտ գործողություններ Է ձեռնարկել Brexit-ի վերաբերյալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]