Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հուլիս

Կարլսենը և Կարուանան շարունակում են կիսել միավորը  


ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղում դեռևս ոչ-ոքիների շրջան է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում ընթացող մրցախաղի 5-րդ տուրում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 34-րդ քայլին գրոսմայստերները կրկին համաձայնեցին կիսել միավորը: Այժմ մրցակիցներն ունեն 2,5-ական միավոր:

Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցակիցները կխաղան 12 պարտիա: Հավասար հաշվի դեպքում կնշանակվի թայ-բրեյք: Խաղային օրերն են նոյեմբերի 9-ը, 10-ը, 12-ը, 13-ը, 15-ը, 16-ը, 18-ը, 19-ը, 21-ը, 22-ը, 24-ը, 26-ը: Հանգստյան օրերը՝ 11-ը, 14-ը, 17-ը, 20-ը, 23-ը, 25-ը: Անհրաժեշտության դեպքում թայ-բրեյքը կկայանա նոյեմբերի 28-ին: Մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է: Հաղթողը կստանա գումարի 60 տոկոսը



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ