Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Արմեն Գյուլբուդաղյանցը վստահ է՝ Ջիբրալթար են մեկնել հաղթելու  

Արմեն Գյուլբուդաղյանցը վստահ է՝ Ջիբրալթար են մեկնել հաղթելու

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը վստահ է, որ իր թիմը գնացել է Ջիբրալթար հաղթելու համար:

«Նախորդ խաղն արդեն անցյալում է, և մենք պատրաստվում ենք առաջիկա խաղին: Հույս ունենք, որ ամեն ինչ լավ կդասավորվի: Եկել ենք հաղթելու համար: Փորձելու ենք մեր լավագույն որակները ցույց տալ, որ հասնենք մեր ուզած արդյունքին: Ջիբրալթարը կազմակերպված համարձակ ֆուտբոլ է խաղում: Այդ իսկ  պատճառով երկու անընդմեջ հաղթանակ տոնեցին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյուլբուդաղյանցի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ազգային թիմը կհյուրընկալվի Ջիբրալթարին: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]