Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵԱՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև կհաստատվի մշտական երկխոսություն

ԵԱՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև կհաստատվի մշտական երկխոսություն

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղար Լիմ Ջոկ Հոյը քննարկել են համագործակցության հեռանկարները՝ նախօրեին ստորագրված Փոխըմբռնման հուշագրի համատեքստում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կողմերը պայմանավորվել են մշտական կապ հաստատել ԵԱՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի շտաբ-բնակարանների միջև, որպեսզի առավելագույն օպերատիվ և արդյունավետ քննարկվեն ու իրականացվեն համագործակցության ծրագրերն ու նախագծերը:      

«Շնորհիվ հուշագրի՝ մենք ստեղծել ենք բարենպաստ միջավայր համագործակցության ընդլայնման համար: Հույս ունենք, որ այդ փաստաթուղթը կարևոր դեր կխաղա ոչ միայն մշտական երկխոսության հաստատման համար, այլ նաև կձևավորի բարենպաստ մթնոլորտ ԵԱՏՄ-ի և ասոցիացիայի մեջ մտնող առանձին պետությունների համագործակցության համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Իր հերթին Լիմ Ջոկ Հոյն ընդգծել է ստորագրված հուշագրի կարևոր նշանակությունը և վստահություն հայտնել, որ ԵԱՏՀ-ն և ԱՍԵԱՆ-ը կհաստատեն բեղմնավոր համագործակցություն:   

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]