Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանները բացահայտել են հանցագործության 32 դեպք

Ոստիկանները բացահայտել են հանցագործության 32 դեպք

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 32 դեպք։

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 7-ական, խարդախության ու ապօրինի ծառահատման 3-ական, անձի առևանգման, սպանության սպառնալիքի և առանց իրացնելու նպատակի թմրանյութի շրջանառության 2-ական, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, սեքսուալ բնույթի բռնի գործողության փորձի, մշակութային արժեք ներկայացնող իրերի մաքսանենգության ու պետական սահմանի ապօրինի հատման 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 8-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]