1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն և աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի համալսարանի շրջանավարտների հետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն և աշխատանքային 
ընթրիք ունեցել Հարվարդի համալսարանի շրջանավարտների հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շրջել է «Մեգերյան կարպետ»-ի թանգարանով՝ ծանոթացել ընկերության գորգագործական աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ   կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընկերության ղեկավարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել  «Մեգերյան կարպետ»-ի զարգացման ծրագրերը: Մտքեր են փոխանակվել Հայաստանում գորգագործության զարգացման հեռանկարների շուրջ:   

Այնուհետև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հարվարդի համալսարանի հայ շրջանավարտների հետ: Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատելով նրանց ստացած ուսումը՝ նշել է, որ շահագրգռված է  պետական կառավարման համակարգում վերջիններիս ներգրավմամբ: Վարչապետի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ նրանց գիտելիքներն ու կարողությունները կարող են նպաստել պետական կառավարման համակարգի զարգացմանն ու արդիականացմանը: Քննարկվել են նաև Հայաստանի զագացման հնարավորություններին վերաբերող տարբեր հարցեր:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]