1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԿԸՀ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու  հրավիրեց 2 միջազգային կազմակերպության

ԿԸՀ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու 
 հրավիրեց 2 միջազգային կազմակերպության

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավիրեց երկու միջազգային կազմակերպության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԿԸՀ-ն  այս մասին որոշում կայացրեց նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում:

«ԿԸՀ-ում ստացվել է երկու օտարերկրյա կազմակերպություններից դիմում, որոնցով վերջիններս խնդրել են ԿԸՀ-ին հավատարմագրվելու որպես դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ: Նշված դիմումներից մեկը ներկայացվել է «Ազատություն և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն» օտարերկրյա հասարակական կազմակերպության կողմից, մյուսը` «Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց» օտարերկրյա հասարակական կազմակերպությունից: Նշված կազմակերպությունն ունի ընտրական գործընթացները դիտարկելու փորձառություն»,- նշեց Մուկուչյանը:

Նիստի ընթացքում ԿԸՀ-ն նաև իրականացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում ԱԺ խմբակցությունների կողմից նշանակվող նախագահների ու քարտուղարների վիճակահանությունը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]