Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արսեն Թորոսյանը հորդորում է ամեն տարի պատվաստվել սեզոնային գրիպի դեմ

Արսեն Թորոսյանը հորդորում է ամեն տարի պատվաստվել սեզոնային գրիպի դեմ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը վերջին անգամ պատվաստվել է 36 տարեկան դառնալու օրը՝ հունիսին, դիֆթերիայի և փայտացման դեմ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուք»- ասուլիսի ընթացքում Թորոսյանն ասաց, որ օրերս կպատվաստվի նաև սեզոնային գրիպի դեմ: «Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն ամեն տարի աշխարհում հարյուր հազարավոր կյանքեր են փրկում»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարը՝ հորդորելով բնակչությանը ամեն տարի պատվաստվել գրիպի դեմ, քանի որ նախորդ տարվա պատվաստումը ազդեցություն չի գործում գրիպի նոր շտամների վրա:

Արսեն Թորոսյանը հավելեց, որ իր երկու երեխաներն ստացել և շարունակում են ստանալ պատվաստումների օրացույցում ընդգրկված բոլոր պատվաստումները:

Անդրադառնալով պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներին, որոնք Հայաստանում տարակարծությունների պատճառ են դարձել, Թորոսյանն ասաց, որ դստեր 13 տարեկանը լրանալուն պես նա ևս կստանա տվյալ պատվաստումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]