1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արսեն Թորոսյանը դեռ չի որոշել՝ ուզում է մնալ նախարարի պաշտոնում, թե՝ հայտնվել խորհրդարանում

Արսեն Թորոսյանը դեռ չի որոշել՝ ուզում է մնալ նախարարի պաշտոնում, թե՝ հայտնվել 
խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, որը «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակում 18-րդն է, դեռ չի մտածել՝ ուզում է մնալ առողջապահության նախարարի պաշտոնում, թե՝ հայտնվել խորհրդարանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուք»-ի ասուլիսի ընթացքում Թորոսյանը նշեց, որ օրենսդիր մարմնում էլ կարելի է մեծ բեռ վերցնել ու նույնիսկ պարտադրել գործադիրին ավելի շատ աշխատել և հակառակը:

«Կարծում եմ, որ պետք է  թույլ տալ ընտրողներին որոշում կայացնել, թե ինչպիսի Ազգային ժողով են ուզում տեսնել: Մեր գործն է ապահովել ընտրությունների թափանցիկությունը, և դա մենք անելու ենք»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]