Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները


Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կհրապարակի արտահերթ զեկույց՝ ադրբեջանական գնդակոծությունների առնչությամբ Տավուշի մարզի մի շարք գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ:

 

ԵՊՀ-ի ուսանողները նոր հանրակացարան կունենան: Գուրգեն Ասատուրյանի հովանավորությամբ Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում գտնվող մասնաշենքը կապիտալ վերանորոգվել է՝ 300-500 ուսանողի համար նախատեսված հանրակացարանային համալիր ստեղծելու նպատակով: Այսօր նախատեսված է ԵՊՀ-ի հանրակացարանի բացման հանդիսավոր արարողությունը:

 

ՄԱԿ-ի գրասենյակում մամուլի ասուլիսով հանդես կգա ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն: Նա կանդրադառնա Հայաստանում խաղաղ հավաքներ և միություններ կազմելու իրավունքին առնչվող հարցերին:

 

Երևանում կանցկացվի կարիերայի և ձեռներեցության տոնավաճառ, որի շրջանակում կհանդիպեն աշխատանք փնտրողներն ու աշխատանք առաջարկողները: Տոնավաճառին մասնակցող գործատուներն աշխատանք փնտրողներին կներկայացնեն թափուր աշխատատեղեր, որոնք ցանկանում են համալրել Հայաստանի լավագույն կադրերով:

 

Կ.Ս.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի  նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը մամուլի ասուլիսում կխոսի թատրոնի ստեղծագործական ծրագրերի, սպասվող նոր ներկայացումների ու այլ ռեժիսորների հետ համագործակցության մասին։

 

Այսօր տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում հայաստանյան ներկայացուցիչ L.E.V.O.N-ի երգի պրեմիերան: Հրավիրված ասուլիսում Հայաստանի ներկայացուցիչն ու հայաստանյան պատվիրակության ղեկավարները կներկայացնեն նաև մանրամասներ մեր երկրի մասնակցության մասին: Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ «Շողա» կարգախոսի ներքո:

 

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ