Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Մեծ Բրիտանիայում շարունակվում են Brexit-ի հետ կապված պաշտոնաթողությունները


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում հրաժարական Է տվել Brexit-ի հարցերի նախարարի խորհրդարանական տեղակալ Սեուլա Բրեյվերմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա նոյեմբերի 15-ին հայտնել Է Twitter-ում: «Խորը ափսոսանքով եւ երկար խորհրդածություններից հետո ես այսօր Brexit-ի հարցերով փոխնախարարի պաշտոնը թողնելու դիմում ներկայացրեցի վարչապետին»,-գրել Է Բրեյվերմանը թվիթում:

Հաղորդագրությանը կից հայտարարության տեքստում ասված Է, որ Brexit-ի պայմանների վերաբերյալ ԵՄ-ի հետ համաձայնագրի՝ Մեյի առաջարկած նախագիծը, ըստ Էության, առաջարկում Է նորմատիվային-իրավական տարբեր ռեժիմներ սահմանել Հյուսիսային Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի մնացած տարածաշրջանների համար, ինչն սպառնում Է երկրի տարածքային ամբողջականությանը:

Բացի այդ, Բրեյվերմանը կարծում Է, որ այդ նախագծին հավանություն տրվելու դեպքում չեն կատարվի այն խոստումները, որոնք կառավարությունը տվել Է իր ընտրողներին, քանի որ փաստորեն Մեծ Բրիտանիան դուրս չի գա եվրոպական մաքսային միությունից եւ չի կարողանա Բրյուսելից անկախ քաղաքականություն վարել: Նոյեմբերի 15-ին ավելի վաղ, բերելով նույն փաստարկները, իրենց պաշտոնաթողության մասին հայտարարել են Brexit-ի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը, աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էսթեր Մաքվեյը, ինչպես նաեւ Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարար Շայլեշ Վարան, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ