Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Հաստատվել է ՀՀ կառավարության «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների 4-րդ ծրագիրը


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաստատվել է ՀՀ կառավարության «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների չորրորդ ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այն մշակվել է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը գործադիրի նիստում նշեց, որ 4-րդ ծրագիրը բաղկացած է 11 հանձնառություններից՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բյուջետային միջոցների թափանցիկությունը, իրական սեփականատերերի ռեգիստրի ներդրումը՝ միջազգային ստանդարտների հիման վրա, կրթության, առողջապահության, ջրային և հողային տվյալների թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, համայնքային կայքերում ծառայությունների հասանելիության ապահովումը, պետական ծառայությունների վերաբերյալ քաղաքացիների հետադարձ կապի ապահովումը և մի շարք այլ առանցքային բարեփոխումներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ