Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման գործում շեշտը կդրվի հարավային հատվածի վրա

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման գործում շեշտը կդրվի հարավային 
հատվածի վրա

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման շինարարության մեջ շեշտադրումը կկատարվի հարավային հատվածի վրա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝ ավելացնելով, որ մայրուղու կառուցումը թույլ կտա միանալ Իրանին և Մետաքսի ճանապարհը վերականգնող Չինաստանին:

«Սա լուրջ քաղաքական ավանդ կլինի: Չինաստանը նման ճանապարհի կարիք ունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արշակյանը: Հարցին, թե երբ ծրագիրը կկատարվի ամբողջությամբ՝ նախարարի պաշտոնակատարը դժվարացավ նշել: «Կա 3 տրանշ՝ մեկն ավարտվել է, բայց այնտեղ լուրջ խնդիրներ կան: Երկրորդը չի ավարտվել, և այնտեղ ևս կան որակի հետ կապված մտավախություններ: Երրորդում հողային աշխատանքներ են կատարվում: Հիմնական խնդիրները կապված են բետոնե ծածկույթի որակի հետ: Արդեն կատարվել են լաբորատոր հետազոտությունները, և նմուշները լրացուցիչ կուղարկվեն արտասահման՝ փորձաքննության»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]